Նախագիծը Աշտարակում շարունակվում է

Դիպլոմային նախագծի հերթական փուլը Աշտարակում սկսված է: Իր նախագծի ընթացքի մասին պատմում է շրջանավարտ Անահիտ Ղազարյանը.

Իմ գործնական աշխատանքի  առաջին օրը Աշտարակի թիվ 5 «Արաքս Մուրադյան» մանկապարտեզում էր:
Ունեի օրվա ծրագիր՝
Ծառի գովք
Երկրագործի աշխատանք
Երգեր՝«Խնկի Ծառ», «Սուրբ Կարապետ», «Կարկաչա»

Ծառի գովքի իմաստը կայանում է նրանում , որ պետք է ծառին գովենք, գովաբանենք ծառին: բացատրեցինք այդ մասին երեխաներին, ասացինք՝ եթե ծառին գովում ենք, հաճոյախոսում ենք, ծառը սկսում է լավ աճել: Երեխաների հետ դուրս եկանք բակ, հավաքվեցինք մի ծառի շուրջ, և երեխաները սկսեցին իրենց մանկական և պարզ մտքերով գովել ծառին:

Երեխաներից մեկն ասաց, որ ինքը ուզում է՝ ծառի տերևները երբեք չչորանան, մյուսն ասաց, որ ուզում է ծառը լավ բերք տա, մի աղջնակ ցանկացավ, որ համեղ միրգ տա, իսկ  երեխաների մեծ մասը ցանկանում էր, որ ծառը շուտ ծաղկի: Հնուց եկած մի սովորույթ էլ կա. եթե ծառը լավ չի աճում, բերք չի տալիս, ծառին ճիպոտելով վախեցնում են ու ասում՝ եթե լավ բերք չտաս ու չաճես, քեզ կկտրենք: Դա բացատրեցինք երեխաներին և իրենց հետ կատարեցինք այդ գործողությունը: Երեխաները վերցրին փայտը, մոտեցան մի չորացող ծառի, հարվածեցին և վախեցրին ասելով, եթե չաճես, չկանաչես, քեզ կկտրնք, դե շուտ, աճի՛ ու կանաչի՛, արդեն գարուն է:
Հետո երեխաների հետ կատարեցինք երկրագործական աշխատանք: Պատմեցի, որ հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր: Հավաքեցինք չորացած ճյուղերը, մաքրեցինք տարածքը, փոսեր  փորեցինք՝ հետաքրքրություն առաջացնելու երեխաների մոտ: Աշխատանքը կատարեցինք՝ երգելով «Խնկի Ծառ», «Սուրբ Կարապետ»երգերը:
Դրսի աշխատանքը վերջացրինք, գնացինք խումբ,ե րեխաները հանգստացան, երգեցինք «Կարկաչա» երգը, բացատրեցի երգի իմաստը: «Կարկաչա» երգում են շրխկաններով, բեմադրության, խաղի միջոցով: Այս երգը երգում են ԾԱՌԶԱՐԴԱՐ- ԾԱՂԿԱԶԱՐԴ տոնի առթիվ: Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է: Այն նաև մանուկների օրհնության և երիտասարդության տոն է: Հին ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի, անտառի պաշտամունքը։ Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանլու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը ոչ   պտղաբերության պաշտամունքի հետ է կապված:Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Ծառզարդարին նաև աղջիկ նշանելու արարողություն է եղել: Տղան կամ նրա հարազատներից մի կին, նախնական համաձայնությամբ, վառվող մոմի վրա մատանի է հագցրել, անձայն տվել է աղջկան, և այդ աղջիկը համարվել է նշանված: Ծեսը հետագայում կապվել է  քրիստոնեության հետ: Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվում է Մեծ պասին: Հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում: Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ են զարդարել: Պահպանվել է  եկեղեցում օրհնված ծառի, հատկապես ուռենու ոստերը տուն   բերելու, դրանք  որպես հմայություն տանը պահելու սովորույթը: Ծաղկազարդի Կիրակի երեկոյան ժամերգությունը կոչվում է Դռնբացի, որովհետև եկեղեցական թափորը աղոթքով դուրս է գալիս, եկեղեցու դուռը փակվում է: Միայն քահանայի գավազանի երեք զարկից և «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան» շարականը երգելուց հետո այն կրկին բացվում է: Ծեսին  կարևորել են նաև աղմկոտ գործիքները՝ շրխկանները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s