Բարեկենդանյան ուրախ դիմակներ

Լիլիթ Ավագյան
Հաճույքով եմ աշխատում կրթահամալիրում, խմբում…. ինձ դուր է գալիս այստեղ տիրող ջերմ մթնոլորտը:
Այսօր նախակրթարանում ուրախ երգ-պարային մթնոլորտ էր: Տիկին Մարինեն, Զատկին ընդառաջ, սովորեցնում էր « Գնացեք տեսեք», «Զարկ բոլոճիկ», «Կարկաչա» երգերը: Իհարկե, 2-4 տարեկանները չեն կարող կանգնել և մեծի պես երգել , սակայն ամեն ինչ ունի իր մեթոդը, և այս դեպքում էլ խաղն օգնեց մեզ: Երեխաները հագել էին բարեկենդանյան դիմակներ, ու բոլորս միասին խաղացինք «Գնացեք տեսեք» երգը. մեկն այծ էր,  մեկը՝ գայլ, մյուսը՝ արջ և այլն: Առանց խաղի այս տարիքի երեխաներին ոչինչ հնարավոր չէ սովորեցնել: Այնուհետև մեզ միացավ նախակրթարանի մյուս խումբը, և միասին սովորեցինք ու երգեցինք «Զարկ բոլոճիկ» ու «Կարկաչա» երգերը:

Տեսանյութ՝

Ձվիկ-ձվիկ ձվեղեն….հետո էլ՝ ուրախ զատիկներ

Շրջանավարտ Լիլիթ Ավագյանը պատմում է իր դիպլոմային նախագծի ընթացքից, քոլեջում՝ 2-4 տարեկանների խմբում:

Այսօր երեխաների հետ միասին թղթից զատիկներ պատրաստեցինք: Խոսեցինք զատիկի մասին, նրանք մեծ ոգևորությամբ պատմեցին իրենց իմացածը: Վերջում զատիկները փակցրեցինք սենյակի պատուհանին:
Տեսանյութը այդ մասին է.

Սա էլ՝ երեկ:
Զատկաձվային օր էր մեզ մոտ: Նախ ձվիկները խնամքով լվացինք, այնուհետև դատակեցինք, որպեսզի հետո գունավորենք ու կախենք մեր զարդարած ճյուղից: Ինձ շատ զարմացրեց ձու դատարկելը, անկեղծ ասած, նման բան չէի տեսել, այն էլ որ դա երեխաներն անեն՝ հիանալի է: Նրանք դա շատ լավ գիտեին, որովհետև նախորդ տարի էլ էին արել ու հիշում էին: Ուրախ-զվարթ դատարկեցինք, մեծ ոգևորությամբ միմյանց քաջալերելով, իսկ գունավորելու համար կսպասենք մի քանի օր, որպեսզի ձվիկները լավ չորանան: Հետո էլ միասին թղթից գեղեցիկ ձվիկ պատրաստեցինք ու կախեցինք մեր ճյուղից:
Սրանք էլ՝ տեսանյութերը.

 

Ծառզարդար կամ ադի բուդի ուտե՞մ, թե՞ ծառ զարդարեմ:

Կամաց- կամաց պատրաստվում ենք մեր սիրելի զատկածեսին…

DSC04162 (1)

Ծաղկազարդին ընդառաջ մի փոքրիկ ճյուղ որոշեցինք զարդարել ադի բուդիներով, իհարկե, երեխաների հետ միասին: Ճիշտ է, նրանք ավելի մեծ ոգևորվածությամբ ուտում էին ու քիչ էին մտածում զարդարելու մասին, բայց կարծում եմ՝ դա բնական է նրանց տարիքի համար)) Համ կերանք, համ էլ զարդարեցինք, ամենակարևորը բարձր տրամադրությամբ, վերջում էլ նկարվեցինք: Ահա սա էլ մեր զարդարված ծառը:

Տեսանյութը՝ Լիլիթ Ավագյանի