Այսօր զատկաձվիկային օր էր մեզ մոտ: Պատրաստում էինք կարտոֆիլից հետաքրքիր ձվիկ- կնիքներ ու թղթերի վրա կնքում գունավոր ձվիկներ: Իհարկե, դա շատ էր դուր գալիս երեխաներին, նրանք անհամբեր և մեծ ոգևորությամբ էին սպասում: Սկզբում կարտոֆիլը կիսեցինք մեջտեղից, այնուհետև օվալաձև հատվածում փորվածք արեցինք, հետո երեխաների հետ միասին ներկեցինք և տպեցինք: Ամեն մեկս մեկական ձվիկ պատրաստեցինք ու արդյունքում ունեցանք շատ-շատ գունավոր ձվիկներ:
Տեսանյութ