Փետրվարի 12-ին կրթահամալիրի քոլեջը 2017-2018 ուստարվա շրջանավարտների ավարտական նախագծերի շրջանակում սկսեց «Նախադպրոցական կրթության շրջանավարտների ավարտական նախագիծը՝ «Աշտարակում համայնքային ծես» երկարաժամկետ նախագծի իրականացումը։ Այսօր Աշտարակի նախակրթարանների դաստիարակների, տնօրենների հետ վերապատրաստման առաջին օրն էր: Ազգային ծիսական երգը, պարերգը, աշխատանքային ազատ, անկաշկանդ մթնոլորտը նպաստեցին նյութերի արագ յուրացմանը: Սկիզբը խոստումնալից է, այն, ինչ արվում է սիրով, չպարտադրված, անպայման կտա իր առողջ պտուղները:
Տեսանյութ