День: 13 февраля, 2018
Դիպլոմային նախագիծ
Գրում է շրջանավարտ Մերի Ավչյանը.
Այսօր Աշտարակի նախակրթարանների դաստիարակների, տնօրենների հետ վերապատրաստման երկրորդ օրն էր: Կրկին մեծ ոգևորությամբ շարժվեցինք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Մենք գնալով ավելի ոգևորությամբ և մեծ եռանդով ենք մասնակցում, նախագիծն էլ ավելի հետաքրքիր է դառնում: Ճանապարհը անցնում էր Հին կամրջով, Քասախ գետով, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանով փողոցով: Երբ հասանք մանկապարտեզ, անմիջապես սկսեցինք պարապմունքը: Նախագծում խաղիկներն էին, թե ինչպես խաղի միջոցով, շրխկաններով կատարումներ են՝ երգեր, պարերգեր: Մի քանի երգ կատարելուց հետո միացանք ընկեր Թամարի խմբին՝ տեխնոլոգիական նախագծով աշխատելու: Թելով պատրաստեցինք տիկնիկներ, ճիշտ է, մի փոքր դժվարացան դաստիարակները, իրենց համար նորույթ էր, սակայն մեծ ոգևորությամբ սկսեցին ու արագ մտան նախագծի մեջ: