Կարտոֆիլն ու զատկական ձվիկները

Լիլիթ Ավագյան

Այսօր զատկաձվիկային օր էր մեզ մոտ: Պատրաստում էինք կարտոֆիլից հետաքրքիր ձվիկ- կնիքներ ու թղթերի վրա կնքում գունավոր ձվիկներ: Իհարկե, դա շատ էր դուր գալիս երեխաներին, նրանք անհամբեր և մեծ ոգևորությամբ էին սպասում: Սկզբում կարտոֆիլը կիսեցինք մեջտեղից, այնուհետև օվալաձև հատվածում փորվածք արեցինք, հետո երեխաների հետ միասին ներկեցինք և տպեցինք: Ամեն մեկս մեկական ձվիկ պատրաստեցինք ու արդյունքում ունեցանք շատ-շատ գունավոր ձվիկներ:
Տեսանյութ

 

Реклама

Դիպլոմային աշխատանք

Աստղ Գալշոյանի նախագծի ընթացքը

15967440_731315437043695_126926521_o

Վարդավառ կամ վարդեվառ
Ծառզարդար
Զատիկ
Բարեկենդան
Անձրևաբեր ծես

29243856_434268697008842_7943342143353913344_o (1)

Զատկատոն
Ծեսը համայնքում
։
Մարտի 12-ին, Անդրեայի և Առնոլդի հետ հյուսիսային դպրոց-պարտեզում էինք՝ ընկեր Սոնայի և ընկեր Անուշի խմբում: Երգուսուցման ժամին ընկեր Հասմիկի հետ զատկակական երգեր էինք երգում:
Մանրամասն` ԱՅՍՏԵՂ:

Ձվիկ-ձվիկ ձվեղեն….հետո էլ՝ ուրախ զատիկներ

Շրջանավարտ Լիլիթ Ավագյանը պատմում է իր դիպլոմային նախագծի ընթացքից, քոլեջում՝ 2-4 տարեկանների խմբում:

Այսօր երեխաների հետ միասին թղթից զատիկներ պատրաստեցինք: Խոսեցինք զատիկի մասին, նրանք մեծ ոգևորությամբ պատմեցին իրենց իմացածը: Վերջում զատիկները փակցրեցինք սենյակի պատուհանին:
Տեսանյութը այդ մասին է.

Սա էլ՝ երեկ:
Զատկաձվային օր էր մեզ մոտ: Նախ ձվիկները խնամքով լվացինք, այնուհետև դատակեցինք, որպեսզի հետո գունավորենք ու կախենք մեր զարդարած ճյուղից: Ինձ շատ զարմացրեց ձու դատարկելը, անկեղծ ասած, նման բան չէի տեսել, այն էլ որ դա երեխաներն անեն՝ հիանալի է: Նրանք դա շատ լավ գիտեին, որովհետև նախորդ տարի էլ էին արել ու հիշում էին: Ուրախ-զվարթ դատարկեցինք, մեծ ոգևորությամբ միմյանց քաջալերելով, իսկ գունավորելու համար կսպասենք մի քանի օր, որպեսզի ձվիկները լավ չորանան: Հետո էլ միասին թղթից գեղեցիկ ձվիկ պատրաստեցինք ու կախեցինք մեր ճյուղից:
Սրանք էլ՝ տեսանյութերը.