Նախագիծը Աշտարակում շարունակվում է

Դիպլոմային նախագծի հերթական փուլը Աշտարակում սկսված է: Իր նախագծի ընթացքի մասին պատմում է շրջանավարտ Անահիտ Ղազարյանը.

Իմ գործնական աշխատանքի  առաջին օրը Աշտարակի թիվ 5 «Արաքս Մուրադյան» մանկապարտեզում էր:
Ունեի օրվա ծրագիր՝
Ծառի գովք
Երկրագործի աշխատանք
Երգեր՝«Խնկի Ծառ», «Սուրբ Կարապետ», «Կարկաչա»

Ծառի գովքի իմաստը կայանում է նրանում , որ պետք է ծառին գովենք, գովաբանենք ծառին: բացատրեցինք այդ մասին երեխաներին, ասացինք՝ եթե ծառին գովում ենք, հաճոյախոսում ենք, ծառը սկսում է լավ աճել: Երեխաների հետ դուրս եկանք բակ, հավաքվեցինք մի ծառի շուրջ, և երեխաները սկսեցին իրենց մանկական և պարզ մտքերով գովել ծառին:

Читать далее

Реклама

Նախագծի ընթացքի մասին


Անի Հովհաննիսյանն է պատմում.
Այսօր վերապատրաստման երկրորդ օրն էր: Սկզբում դաստիարակների հետ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին: Պարապմունքը վերջանում էր, և ահա հեծանվով ներս մտավ կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը և ուրախ տրամադրությամբ «խառնաշփոթ» առաջացրեց բոլորիս մոտ: Քոլեջիկների և վերապատրաստվողների հետ շրջան կազմեցինք սկսեցինք պարել և երգել: Ավարտելուց հետո գնացինք խումբ մարզական ստուգատեսն շարունակելու:  Այնտեղ երեխաների հետ մի լավ մարզվեցինք, երեխաները արտասանեցին: Վերջացնելուց հետո շտապեցինք ՏՀՏ հմտություններ սովորելու: Դրանից հետո էլ գնացինք ընկեր Թամարի լաբորատորիա՝ ավարտին հասցնելու երեկվա կիսատ թողած գործը: Կենդանիների դիմակները ավարտեցինք ու շտապեցինք օրը երգուպարով ավարտելու: Այսօր երգացանկը հարսանեկան  գովեստի երգերն էին: Դաստիարակներին ճանապարհեցինք, որպեսզի վաղը նորից հանդիպենք:
Տեսանյութ