«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019
Դիպլոմային նախագծերի պաշտպանության նկարագրություն
Դիպլոմային պաշտպանության օրը՝ հունիսի 24, ժամը՝ 10:00-12:30
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019
Դիպլոմային նախագծերի պաշտպանության նկարագրություն
Դիպլոմային պաշտպանության օրը՝ հունիսի 24, ժամը՝ 10:00-12:30
Արփինե Ադամյանը դիպլոմային նախագծի ընթացքում ներկայացնում է Զատկական խոհանոցը:Զատկի սեղանի պատվելի ծիսական կերակուրներից չամչով փլավը , տապակած կանաչին, ձուկը,ներկած ձուն:
Սաիդա Ծատրյանը դիպլոմային նախագծի ընթացքը ներկայացնում է տեսանյութով.
Արևմտյան դպրոց-պարտեզ
Թումանյանի «Ճամփորդները» Գորիսի բարբառով և տեխնոլոգիական նախագծով- Սաիդա Ծատրյան և արևմտյան դպրոց-պարտեզի սաներ.
Գևորգ Հազարումյանի դիպլոմային նախագծի ընթացքից:
Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբի հետ իրականացրինք երկրագործական աշխատանքներ, մեզ հատկացված տարածքը նախապես խնամեցինք, փխրեցրինք հողը, տնկեցինք վարդի տնկիներ, ջրեցինք:
Մացածը՝ տեսանյութում.
Լիլիթ Ավագյան
Հաճույքով եմ աշխատում կրթահամալիրում, խմբում…. ինձ դուր է գալիս այստեղ տիրող ջերմ մթնոլորտը:
Այսօր նախակրթարանում ուրախ երգ-պարային մթնոլորտ էր: Տիկին Մարինեն, Զատկին ընդառաջ, սովորեցնում էր « Գնացեք տեսեք», «Զարկ բոլոճիկ», «Կարկաչա» երգերը: Իհարկե, 2-4 տարեկանները չեն կարող կանգնել և մեծի պես երգել , սակայն ամեն ինչ ունի իր մեթոդը, և այս դեպքում էլ խաղն օգնեց մեզ: Երեխաները հագել էին բարեկենդանյան դիմակներ, ու բոլորս միասին խաղացինք «Գնացեք տեսեք» երգը. մեկն այծ էր, մեկը՝ գայլ, մյուսը՝ արջ և այլն: Առանց խաղի այս տարիքի երեխաներին ոչինչ հնարավոր չէ սովորեցնել: Այնուհետև մեզ միացավ նախակրթարանի մյուս խումբը, և միասին սովորեցինք ու երգեցինք «Զարկ բոլոճիկ» ու «Կարկաչա» երգերը:
Տեսանյութ՝
Շրջանավարտ Լիլիթ Ավագյանը պատմում է՝ ծիսական տիկնիկն ու 2-4 տարեկանները.
Այս շաբաթ երեխաները ծանոթացան ծիսական տիկնիկ Ակլատիզին, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում դա:
Մի փոքր պատմեմ այդ մասին. հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Ակլատիզը կամ Պաս պապը Մեծ պասի ծիսական տիկնիկն է: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից, բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած: Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա` նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու պղպեղով կվառեր նրա բերանը: Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին տանում էին կալերը և չարախնդալով, դագանակով հարվածելով՝ ջուրն էին գցում: Ըստ ժողովրդական պատկերացումների՝ Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է մյուս տարի կրկին վերադառնալու համար:
Երեխաներին ծանոթացնելով այդ կախարդական տիկնիկի հետ` խաղացինք այսպիսի մի խաղ: Սաներն Ակլատիզ պապին իրենց ցանկությունններն էին ասում, որպեսզի նա «չիկ» անի, այսինքն ոչնչացնի մեկի լացը, մյուսի անկարգությունը և այլն:
Պատմում է շրջանավարտ Անահիտ Ղազարյանը.
Հաճախեցինք Քոլեջի 5-6 տարեկանների խումբ: Դաստիարակներ՝ Անահիտ Գրիգորյան,Լիլիա Զախարյան: Օրն սկսեցինք մարզական պարապմունքով, մարզական ճկուն խաղերով և գլուխկոնծի տալով:
Մարզական պարապմունքից հետո երգեցինք հայկական ծիսական երգեր, որպեսզի մատչելի և հասանելի լինի երեխաներին այդ երգերի իմաստն ու բովանդակությունը, ներկայացրինք խաղի տեսքով: Հին ծիսական երգերը, երեխայի մեջ զարգացնում են սերը դեպի ազգային ակունքներ, վերադարձ դեպի ազգային արմատներ: Երեխան սիրելով և սովորելով ազգայինը՝ տանում է տուն, մատուցում տան անդամներին: Այսպիսով, յուրաքանչյուր երեխա եթե տուն տանի և մատուցի մանկապարտեզի գիտելիքը, սերը դեպի մեր ազգայինը, ծիսական երգերը, սերը դեպի ազգային արմատները և ակունքները, այն կպահպանվի և չի մոռացվի: Ծիսական երգերը ներկայացնելով խաղի միջոցով՝ նպաստում է նաև այն բանին, որ զարգանա երեխայի երևակայությունը, երեխանունենա վառ պատկերացում, անսահման մտքի թռիչք:
Երգի պարապմունք Մարինե Մկրտչյան երգեցինք և խաղացինք՝ Մամի—մամի, Այլիհո, Հինգ էծ ունեմ, Գնացեք տեսեք: Մասնակցեցինք նաև ռիթմիկա զարգացնող խաղին: Տեխնոլոգիա: Թամար Հարությունյան:
Պատրաստեցինք ծիսական դիմակներ՝ գայլի, արջի, այծի, նապաստակի, աղվեսի: Դիմակները կարող ենք օգտագործել՝ «Գացեք տեսեք» երգի մեջ, խաղի ժամանակ:
Վերապատրաստում կրթահամալիրում
2018թ. փետրվարի 19-23, Քոլեջ
Բովանդակություն
Լիլիթ Ավագյան
Համայնքային ծես, ահա մեր ՝ նախադպրոցական կրթության բաժնի ուսանողներիս դիպլոմային նախագծի այս տարվա թեման: Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ, ավելի խորքային կերպով ուսումնասիրել մեր ազգային ծեսերը, սովորույթները, ավանդույթները: Սա մի հրաշալի առիթ է նախ մեզ համար՝ ինքներս ճանաչելու մեր ազգայինը, և կիրառելու մեր իմացածը՝ փոքրիկներին ներգրավելով այդ հրաշալի միջավայրի մեջ: Ստորև ցանկանում եմ ներկայացնել իմ ուսումնասիրությունն այս թեմայի վերաբերյալ: Շարունակությունը՝ այստեղ
Դիպլոմային նախագծի՝ իր աշխատանքների ընթացքի, փուլերի մասին շրջանավարտ Անահիտ Ղազարյանը պատմում է իր բլոգում.
Անահիտ Ղազարյան
Դիպլոմային աշխատանքի առաջին օրվա մուտքը եղավ Աշտարակ քաղաքում: Նպատակը հետևյալն է, կարողանալ ավելի լավ յուրացնել և տիրապետել ծիսական երգերի և պարերի հմտությունը, ինչպես նաև փոխանցել, սովորեցնել գիտելիքները երեխաներին, վերապատրաստվողներին: Հասնելով Աշտարակ քաղաք, զբոսանք կազմակերպեցինք և վայելելով բնությունը, մաքուր օդը, քայլելով ճոճվող կամուրջի վրայով՝ հասանք Հովիկ»մանկապարտեզ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանդես եկավ Ազգային ծիսական երգով, պարերգով: Ներկայացրինք Բարեկենդանի ծեսը, երգեցինք……