«Խոհարարական գործ» մասնագիտության դիպլոմային աշխատանք

35545792_348356445690338_4635632466852315136_n

  • Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
  • Դիպլոմային աշխատանքը՝ Մանուշակ Աբրահամյանի
  • Թեմա՝ Հարսանեկան ծես. ծիսական խոհանոց
  • Մասնագիտությունը՝ Խոհարարական գործ
  • Որակավորումը՝ Խոհարար
  • Ք. Երևան
  • 2017-2018 ուսումնական տարի

Բովանդակություն

  • Ներածություն
  • Գլուխ 1. Հայկական ավանդական խոհանոց
  • Գլուխ 2. Հայկական ծիսական հարսանիք
  • Գլուխ 3. Հայկական հարսանեկան խոհանոց
  • Գլուխ 4. Իսկական հարսանիք կրթահամալիրում
  • Եզրակացություն

Ներածություն

Գլուխ 1. Հայկական ավանդական խոհանոց

Համեմունքները հայկական խոհանոցում

Կարելի է ասել, որ հայկական ավանդական ուտեստը տարբերվում էր զանազան համեմունքների առատ կիրառությամբ, բացի ամենատարբեր տեսակի կանաչեղենից, կիրառվում են սև և կարմիր պղպեղը, սխտորը, մեխակը, դարչինը։ Մյուս առանձնահատկությունը աղի առատ գործածությունն է, որը հնից համարվել է ուտեստի կարևոր տարր։ Հայերը աղի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ունեցել։ Աղ ու հացը հյուրասիրության հատուկ հարգանքի նշան էր։

Որպես համեմունք՝ օգտագործվել են չիրը, թթու լավաշը և գինու քացախը։

Հայերին բնորոշ էր երեքանգամյա սննդի ռեժիմը։ Ընդ որում, առավոտյան նախաճաշն ամենաթեթևն էր։ Առավոտվա և կեսօրվա հացկերույթները կախված էին տարվա եղանակից՝ ամռանը կերել են և՛ տանը, և՛ դաշտում, ձմռանը՝ տանը։ Երեկոյան ընթրիքը միշտ տանն է եղել, թեև ուտեստի կազմը կախված էր բնակլիմայական պայմաններից, ամռանը՝ գերակշռել են կաթնա-հացամթերքային, բանջարենեղային կերակուրները, ձմռանը՝ հատիկայինն ու մսեղենը։ Կարևոր են նաև գործածված ամանեղենի, հացկերույթի սեղանի և սպասարկման մի շարք կարևոր և ազգային առանձնահատկությունները։

Ազգային կերակրատեսակների առանձնահատկություններ

 

Հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններից մեկն էլ նրա բարձր համեմվածությունն է և կծվությունը։ Որպես համեմունք գործածում են տաքդեղ, սխտոր,  քեմոն և զանազան համեմունքային կանաչիներ։ Պետք է ենթադրել, որ հայերի սննդի այդ առանձնահատկությունը պայմանավորվում է կլիմայական պայմաններով և այն բազմապիսի լեռնային բուսականությամբ, որը արևելյան խոհանոցներին, այդ թվում նաև հայկականին, տալիս է զանազան եթերաբեր նյութեր։

V դարի պատմագիր և փիլիսոփա Դավիթ Անհաղթը հիշատակում է հայերի մոտ սև և սպիտակ պղպեղ գործածելու սովորության մասին։ Պատմագիր Մաթևոսը (IX դար) հաղորդում է դաղձ, չաման/քեմոն, սոխ, սխտոր և այլ բույսեր գործածելու մասին։

Հայերի սնունդի մյուս բնորոշ առանձնահատկությունն այն է, որ սննդի մեջ շատ կերակրաաղ է գործածվում։ Այս բնորոշ տրադիցիան ևս իր խոր պատմական արմատներն ունի։ Աղը մարդկանց սննդի համար կենսականորեն այնքան անհրաժեշտ ամոքանք է եղել, որ հին դարերում այն որոշ առումով նույնիսկ երկրպագում էին։

Կասկած չկա, որ հայ ժողովրդի սննդի այդ առանձնահատկությունը նույնպես սերտորեն կապված է կլիմայական պայմանների հետ։

Ձուկը հայկական խոհանոցում

Սննդի մեջ շատ բարձր է գնահատվել ձուկը։ Արշակունիների դինաստիայի իշխողներից շատերը և նախարարները ձկան պաշար ապահովելու համար ստեղծում էին ջրամբարներ։ Այդ ջրամբարներում ըստ պատմագիր Փավստոսի բազմացվում էին առանձնապես գնահատելի տեսակների ձկներ, ինչպես օրինակ կարմրախայտ:IX դարի պատմագիր և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը ընդգծում է լեռնային գետերի կարմրախայտի սննդային արժանիքները։ Ձուկը խաշում էին, յուղով տապակում, խորովում, լցոնում, ամոքում հատուկ համեմունքներով և ոսկեգույն զաֆրանով։

Ուտելի վայրի բույսեր

Մեծ բազմազանություն են կազմում այն ուտելի բույսերը, որ բնակչությունն օգտագործում է թթու դնելու համար։ Դրանցից մի քանիսը աչքի են ընկնում իրենց յուրահատուկ բուրմունքով և համով։ Պատմական տվյալները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում մշակովի բանջարեղենին ու կանաչեղենին զուգընթաց գործածել է նաև մեծ քանակության վայրի ուտելի բույսեր։ Վայրի ուտելի բույսերը վիտամինների հզոր տեսականի են պարունակում և նրանց օգտագործումը հայկական խոհանոցի մեջ ֆիզիոլոգիապես հիմնավորված է։ Ժողովրդի կողմից օգտագործվող ուտելի բույսերի տեսակների քանակը շատ մեծ է և կազմում է ավելի քան 300 անուն ուտելի բույսեր։

Հայ ժողովրդի երկարատև պատմական անցյալի ընթացքում մշակված կերակրատեսակների մեծ բազմազանությունը մեր օրերում ոչ միայն պահպանվում է կենցաղի մեջ, երբեմն ակնհայտորեն անփոփոխ բաղադրատոմսերով, այլ նաև հարստանում ժողովրդի տնտեսական և ստեղծագործական զարգացմանը զուգընթաց։

Աղգային ուտեստների իմ բաղադրատոմսերը

Փախլավա

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Reddy յուղ – 350 գր
  • թթվասեր – 300 գր
  • ձվի դեղնուց – 4 հատ
  • ձվի սպիտակուց – 4 հատ
  • ալյուր – 800 գր
  • սոդա – 1 թ/գդ
  • շաքարավազ – 2,5 ճ/գդ
  • ընկույզ – 400 գր
  • մեղր – 2 ճ/գդ

Ալյուրը 300 գր յուղի հետ լավ խառնում ենք, ավելացնում 3 ձվի դեղնուցը, թթվասերն ու սոդան, խմոր ենք հունցում, գնդում և 1 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը հանում ենք սառնարանից և 8 գնդերի բաժանում: Պատրաստում ենք միջուկը: Ընկույզները մանրացնում ենք, վրան լցնում ենք 4 ձվի սպիտակուցներն ու շաքարավազը և լավ խառնում ենք: Գնդերն ալյուր ցանած սեղանի վրա լավ գրտնակում ենք:

Յուղապատ տապակի մեջ դնում ենք խմորները և յուրաքանչյուրի արանքում միջուկ ենք լցնում: Վերջին շերտի վրա միջուկ չենք լցնում: Քսում ենք ձվի դեղնուցը, դանակով կտրատում ենք և զարդարում ընկույզներով: Փախլավան տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 45-50 րոպե:

Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ հանում ենք ջեռոցից, վրան լցնում յուղի և մեղրի խառնուրդը և կրկին տեղափոխում ջեռոց: Ահա և վերջ:

Ղավուրմա

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • տավարի կամ ոչխարի միս
  • աղ
  • Reddy յուղ

Միսը լվանում ենք, ոսկորները հեռացնում, բաժանում մանր կտորների, վրան աղ ենք ցանում և պահում 7-8 ժամ: Այնուհետև լվանում ենք, թեթևակի խաշում և տապակում յուղի մեջ: Տապակած միսը շերտերով լցնում ենք կավե կամ ապակյա ամանների մեջ և ավելացնում այնքան յուղ, մինչև միսը ծածկվի: Այսպիսի միսը դեռ երկար կարելի է պահպանել և օգտագործել մսային կերակուրների պատրաստման մեջ:

Կոզինախ «Արագածոտնի»

Բոված, մաքրած, մանր կտրտած 500 գրամ ընկույզը խառնել 100 գ շաքարավազով եփված 500 գ մեղրին: Զանգվածին ավելացնելով 1 բաժակ ալյուր, 200 գ հալած յուղ և 5 ճաշի գդալ տաք ջուր` եփել ևս 15 րոպե: Պատրաստի տաք զանգվածը լցնել նախապես ջրով թրջած ափսեի մեջ, հարթեցել: Սառելուց հետո ափսեն թեթևակի տաքացնելով` կոզինախը հանել և բաժանել շեղանկյունների: Ընկույզի փոխարեն կարելի է օգտագործել նաև նուշ:

Հալվա «Արարատի»

Վեց բաժակ ալյուր, 1/2 բաժակ հալած յուղ, 1 բաժակ մեղր: Ալյուրը լցնել տապակի մեջ, ավելացնել հալած յուղը` խառնելով բովել մինչև զանգվածը դեղնավուն երանգ ստանալ: Մեղրը ավելացնելուց հետո բովել ևս 5 րոպե:
Այնուհետև տաք զանգվածը լցնել ափսեն, հարթեցնել և բաժանել քառակուսիների:

Քյուֆթա «Զանգեզուրի»

1 կգ ծեծած միս, 0,5 բաժակ յուղ, 1 գլուխ սոխ, 1 թեյի գդալ կարմիր պղպեղ, 2 ձու, 1 ճաշի գդալ կոնյակ կամ օղի:
Ծեծած մսին ավելացնել ձուն, մանր կտրտած սոխն ու նորից լավ հարել: Այնուհետև ավելացնել պղպեղը, մանր կտրտած կանաչին, կոնյակը և կրկին հարել, որից հետո թողնել 20 րոպե հանգստանա: Եփել մինչև մսագնդերը ջրի երես բարձրանան:

Հաճարով սնկով փլավ

Բաղադրությունը`

  • 300 գրամ հաճար
  • 400 գրամ սունկ
  • 600 մլ ջուր
  • 2 հատ մեծ գլուխ սոխ
  • 60 գրամ կարագ
  • 100 մլ ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`

1.Հաճարը սառը ջրով լավ լվանալ և եփել աղ արած եռացող ջրի մեջ: Ընթացքում անընդհատ հետևել, անհրաժեշտության դեպքում եռացրած ջուր ավելացնել:
2.Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ և կտրատել ուղղահայաց: Գլուխ սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Թավայի մեջ տաքացնել ձեթն ու կարագը, ավելացնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա: Ավելացնել կտրատած սունկը և տապակել մինչև պատրաստ լինելը:
3.Պատրաստի սունկը ավելացնե եփած հաճարի վրա, խառնել և մարամնդ կրակով եփել ևս երեք րոպե: Մատուցել տաք վիճակում:

Իմ պատրաստած աղցանները

Լավաշ
Հայերի ազգային հացի տեսակը, որը հայտնի է աշխարհում շնորհիվ իր առանձնահատուկ համի, լավաշն է։ Սա պատրաստվում է ցորենի ալյուրից, բայց նախկինում հայերը թխել են նաև գարու ալյուրից։ Լավաշի ձևը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի մեծ թվով գյուղերում գոյություն է ունեցել վառարանի հատուկ տեսակ, որը կոչվում է թոնիր։ Թոնրի մեջ թխվող լավաշը պետք է լիներ հարթ և բարակ, հակառակ դեպքում՝ այն լավ չէր թխվի։ Լավաշը շատ հարմար հաց է, այն կարելի է պահել երկար ժամանակով։ Չորացած լավաշը կրկին կփափկի, եթե նրա վրա ջուր շաղ տանք, որից հետո լավաշը այնքան փափուկ է դառնում, որը ոչ մի բանով չի տարբերվում նոր թխված հացից։

Հին ժամանակներում հաց թխելու արարողակարգը և հացին վերաբերվելը կատարվում էր որոշակի օրենքներով։ Հացը թխում էին բացառապես կանայք։ Հաց թխելու ժամանակ թոնրատանն ընդհանրապես ոչ մի տղամարդ պետք է չլիներ, բացառությամբ՝ ծծկեր երեխաների (համարվում էր, որ նրանց ներկայությունից հացը կառանձնանար թոնրի պատից ու կընկներ կրակը)։

Հնում հացը մկրատով չեն կտրել, այլ կիսել են ձեռքով, որպեսզի չկորցներ տունը առատ պահելու իր «կարողությունը»։ «Հացը ինչ–որ բանով կտրելը», ըստ ժողովուրդների հավատալիքի, նշանակել է «մարդուն զրկել հարստությունից»։ Մեղք է հացը գետնին գցելը, նրա վրայով քայլելը կամ էլ գետնի վրա հացի փշրանքներ թողնելը (համարվում էր, որ հատակին չար ոգիներ են վխտում, որի վրա հացը չէր կարող ընկնել)։ Հացը, գետնից վերցնելով, համբուրում էին, հացով էլի երդվում։ Այսօր, իհարկե, այս ամենն ընկալվում է լոկ միայն ավանդազրույց։

  • Գլուխ 3. Հայկական ծիսական հարսանիք

Ծիսական հարսանիքի ավանդույթներ

Հայակական ավանդական հարսանիք. Մոռացված ծեսեր և ավանդույթներ

Հին Հայկական հարսանեկան ավանդույթները գալիս են դեռ ուրարտական ժամանակաշրջանից:Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝  պահպանելով  որոշ ավանդույթներ։ Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ:

«Խնամախոսություն» — Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»:

«Խոսքկապը»  համաձայնությունը ստանալուց հետո  էր   լինում:

«Խոսքկապը»  համաձայնությունը ստանալուց հետո  էր   լինում:

«Նշանադրություն»

«Հղե կտրել»  ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:

«Հալավօրհներքի» ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:

«Բոյչափեքի» ծեսը. հարսնացուի հարսանեկան շորերը ,  քողը, կարմիր ոտնամանները  փեսացուի կողմն էր պատրաստում ու տանում, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում էին

«Շորձևքի»-ի  ավանդույթը` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:

«Ազբանստում»  հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես  ընտրում է հարսանիքի մակարապետին:

«Հինատանենք»  ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
«Փեսացուի շնորհօրհնեք»   փեսայի  սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը , որը  հինա տանելուց անմիջապես հետո  էր  տեղի  ունենում:

«Տաշտադրեքի»  ծես՝  բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը  հարսանիքի հացն էին թխում:

«Նաղարազուռնայով հարսանիքը  անցկացնելու թույլտվություն», երբ  փեսացուի ազգականներից  մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:

«Եզմորթեքի» ծեսը հաց թխելու հաջորդ առավոտյան  էր տեղի  ունենում. փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու համար:

Նույն օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԾԵՍԵՐ  ՀԱՐՍԱՆԻՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 «Հարսնառ» (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:

Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարազուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:

Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:

Հնում հարսանեկան մեքենաների թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից». որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր:  Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:

«Կոխ բռնելու» ավանդույթ՝  փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:

Հարսին «մեղրը հրամցնում» էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»:

«Հարսանեկան  երգեր ու պարերգեր» — թեմաները վերաբերել են փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին. լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր  թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը, խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։

Հայկական հարսանեկան ծիսական երգեր

Երգերի հուզական տրամադրություններ—  եղել է ջերմեռանդ աղոթքից ու ծանրաբարո բարեմաղթությունից մինչև սրամիտ կատակը, խորունկ վշտից (հարսի՝ հորական տնից բաժանվելու կապակցությամբ) մինչև անկաշառ ուրախությունն ու խրախճանքը։

ԾԵՍԵՐԸ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՀԵՏՈ

«Գլուխլվա» որպես հարսանյաց վերջին ծես նշվում է հաջորդ շաբաթ օրը,  երբ աղջկա մորն ու մի քանի  բարեկամուհիների   հրավիրում էին գլուխլվայի:

«Օժիտի արարողություն»  կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից

ՊԱՀՊԱՆՎԱԾ  ԾԵՍԵՐ

«Հարսի կոշիկի մի զույգի  գողություն»  հարսի ազգականներից մեկն է անում , որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո:

«Դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը:

Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը:

 

ԾԵՍԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Մատանիներ» , որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են

 «Վառվող մոմեր» հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհ:
«Թագերը» ողջախոհության նշան են, քանզի Պսակը սուրբ է:

«Գինի խմելը» նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն:

«Մեղրը» խորհրդանշում է կյանքի քաղցրությունը:

«Կոտրում են նաև ափսեներ», որպեսզի խափանվի չարը:

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  •  Սպիտակ զգեստն ու ծաղկեփունջը
  •  Շքախմբով, երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը, որը  բրիտանական հարսանիքից է վերցված:

Տարոսիկները. հարս ու փեսայից մյուսներին  քաղցր բան փոխանցվելու գաղափարը  եղել է հարսի գլխին գաթա կոտրելը,  չորացրած մրգեր  բաժանելը:

  • Գլուխ 2. Հայկական հարսանեկան խոհանոց

Հարսանեկան խոհանոց

Հարսանեկան սեղանին պարտադիր էին խորովածըտոլման, խաշլաման, փլավը և այլն։

Հարսանիքի 3-րդ, հետագայում՝ հաջորդ օրը, տղայի տանը հարսանիքի մասնակիցներին խաշ են հյուրասիրել։ Հարսանիքի ժամանակ ամենաընդունված թխվածքը գաթան էր, որը թխել են թե՛ տղայի, թե՛ աղջկա տանը։ Հյուր եկող-գնացող կանայք էլ էին բերում իրենց հետ գաթա։ Հարսանեկան սեղանները տղամարդկանց և կանանց համար առանձին են եղել։ Հարսանեկան հացկերույթը երկակի բնույթ ուներ. թե՛ սեռային (կանայք և տղամարդիկ առանձին են նստել), թե՛ տարիքային (ամուսնական զույգը նստել է երիտասարդների հետ՝ տարեցներից առանձին) և սոցիալ-դերային առումներով (տղամարդկանց սեղանը գլխավորել է քավորը կամ քահանան, կանանցը՝ կնքամայրը)։

Խորովածը պատրաստել են տղամարդիկ, եփած միսը՝ տոլման, խաշլաման, հավը՝ կանայք։ Հարսանեկան ծիսակարգում համատեղ սեղանի բնորոշ արտահայտությունը՝ որպես հատուկ մտերմության, համաձայնության, միավորման միտում, երևում է այն սովորույթի մեջ, որ ամուսնական առագաստի մոտ դրվել են քաղցրեղեն-խմորեղեն, մրգեր, մեղր ու գինի։ Փեսացուն հրամցրել է հարսնացուին, և վերջինիս կողմից այն ընդունելը նշանակել է ամուսնական կապի համաձայնություն։ Համայնքի համաձայնությունը դրսևորվել է հարսանեկան շքերթի ճանապարհին՝ ընտանիքների կողմից մերձավոր բարեկամների, քավորի՝ սեղան (ուտելիք և գինի), դուրս բերելու և հարսանքավորներին հյուրասիրելու ծիսական արարողության միջոցով։

Հարսանեկան հացկերույթը սկսվել է հարսնացուի հոր տանը և շարունակվել փեսացուի ծնողների տանը։

Նվիրատվությունը հարսանիքի կարևոր և հնագույն տարրերից է։ Հարսանեկան նվերների մեջ հագուստի, զարդերի հետ կարևոր տեղ ունեին խմիչքը, քաղցրեղենը, մրգերը։ Հացը ծառայել է որպես հարսանիքների հրավերքի միջոց։

«Իսկական հարսանիք Ագարակում» նախագծով կատարված աշխատանքի հաշվետվություն

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s