Ծեսերը իսկական տոն են

Դիպլոմային աշխատանք

Տաթև Սահակյան

56

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, կատարվում է ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են ժողովրդին, որոնք էլ պահվում են մինչև հաջորդ Ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության զորությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առհասարակ ծեսերը կատարվում են մեծ տոնախմբությամբ։ Ծառզարդարի ծեսի ժամանակ տոնական ծառը զարդարում ենք  ընդեղենով, թղթերով, տիկնիկներով և այլն։ Ծառզարդարի օրերին կրթահամալիրում ունեցանք վերապատրաստվողներ հայաստանյան մի շարք մարզերից։ Միասին նշեցինք տոնը, սովորեցինք և սովորեցրինք։ Կրթական փոխանակման նախագիծ՝ այցելություն Գյումրու «Արձագանք» մանկապարտեզ, որտեղ էլ նշեցինք Ծառզարդարի և Զատկի տոները։ Առջևում Զատիկն էր, մինչ Զատիկը ցանել էինք ցորենը՝ անհամբեր սպասելով ածիկի աճելուն։ Զատկական կիրակին անցկացրի ծնողներիս ծննդավայրում՝ Բյուրականում՝ գնալով եկեղեցի, տեսնելով, թե ինչպես են թե՛ մեծ, թե՛ փոքր ձվախաղեր խաղում։ Կրկին կրթական փոխանակում, այս անգամ Բյուրականի մանկապարտեզում։ Տոնախմբություն, երգուպար, իսկական տոն արեցինք․․․

Реклама