Ծաղկազարդ, Զատիկ

Անուշ Հովհաննիսյան

Ավան,թիվ  54 մանկապարտեզ

29243856_434268697008842_7943342143353913344_o (1)

Դիպլոմային նախագծի թեմա ծեսերի ներկայացումն ինձ անհավանական էր թվում։ Սկզբում ինձ մոտ իսկական խուճապ էր, խառնաշփոթ, թվում էր, թե այդ ամենը իրականացնել ինձ մոտ չի ստացվի:Աշխատելով խելացի և հոուսադրող մարդկանց հետ՝ հասկացա, որ նրանց ուղղորդմամբ ամեն ինչ հնարավոր է իրագործել։

Այսպիսով, որպես այս մեկ ամսվա կատարած աշխատանքի ամփոփում՝ նշեմ, որ անդրադարձել եմԾաղկազարդԶատիկ ծիսական տոներին։ Ուսումնասիրելով վերջիններիս խորհուրդը՝ այն ներկայացրել եմ երեխաներին, նրանց հետ միասին առօրյայում նախապատրաստվել ենք տոներին։ Երեխաները մեծ սիրով ու ոգևորությամբ, տարբեր հարցեր ուղղելով՝ փորձում էին ամեն ինչ իմանալ, մասնակցել ամեն տեսակ պատրաստությունների։ Նայելով իմ բլոգում տեղադրված նյութերը՝ կարող եք տեսնել, թե ինչպես են 5-6 տարեկան երեխաները մասնակից դառնում տոներին։Անուշ Հովհաննիսյանի բլոգում

Реклама

Ծաղակազարդ ,գարնան զարթոնք

Դիպլոմային նախագիծ

Աբրահամյան Լուսինե

Աջափնյակ թիվ 37 մանկապարտեզ

Խոշորացույցով  ուսումնասիրեցինք  ծառերի կեղևը, բողղբոջները և պարզեցինք, որ  խոշորացույցով    դիտարկելիս մեծ  են  երևում: Արմենն ասաց, որ  բողբոջը ծաղիկ է դարձել, իսկ Աննան ավելացրեց,որ ծառերը բողբոջում են,  ծաղկում, բերք տալիս: