Չիք-չիք…. ի՞նչը չիք…

dsc04109 (1)

Շրջանավարտ Լիլիթ Ավագյանը պատմում է՝ ծիսական տիկնիկն ու 2-4 տարեկանները.
Այս շաբաթ երեխաները ծանոթացան ծիսական տիկնիկ Ակլատիզին, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում դա:
Մի փոքր պատմեմ այդ մասին. հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Ակլատիզը կամ Պաս պապը Մեծ պասի ծիսական տիկնիկն է: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից, բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած: Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա` նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու պղպեղով կվառեր նրա բերանը: Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին տանում էին կալերը և չարախնդալով, դագանակով հարվածելով՝ ջուրն էին գցում: Ըստ ժողովրդական պատկերացումների՝ Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է մյուս տարի կրկին վերադառնալու համար:
Երեխաներին ծանոթացնելով այդ կախարդական տիկնիկի հետ` խաղացինք այսպիսի մի խաղ: Սաներն Ակլատիզ պապին իրենց ցանկությունններն էին ասում, որպեսզի նա «չիկ» անի, այսինքն ոչնչացնի մեկի լացը, մյուսի անկարգությունը և այլն:

Նախագծի ընթացքի մասին


Անի Հովհաննիսյանն է պատմում.
Այսօր վերապատրաստման երկրորդ օրն էր: Սկզբում դաստիարակների հետ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին: Պարապմունքը վերջանում էր, և ահա հեծանվով ներս մտավ կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը և ուրախ տրամադրությամբ «խառնաշփոթ» առաջացրեց բոլորիս մոտ: Քոլեջիկների և վերապատրաստվողների հետ շրջան կազմեցինք սկսեցինք պարել և երգել: Ավարտելուց հետո գնացինք խումբ մարզական ստուգատեսն շարունակելու:  Այնտեղ երեխաների հետ մի լավ մարզվեցինք, երեխաները արտասանեցին: Վերջացնելուց հետո շտապեցինք ՏՀՏ հմտություններ սովորելու: Դրանից հետո էլ գնացինք ընկեր Թամարի լաբորատորիա՝ ավարտին հասցնելու երեկվա կիսատ թողած գործը: Կենդանիների դիմակները ավարտեցինք ու շտապեցինք օրը երգուպարով ավարտելու: Այսօր երգացանկը հարսանեկան  գովեստի երգերն էին: Դաստիարակներին ճանապարհեցինք, որպեսզի վաղը նորից հանդիպենք:
Տեսանյութ

Նախագծի երկրորդ փուլը. օր առաջին

Պատմում է շրջանավարտ Անահիտ Ղազարյանը.

dsc01171Հաճախեցինք Քոլեջի 5-6 տարեկանների խումբ: Դաստիարակներ՝ Անահիտ Գրիգորյան,Լիլիա Զախարյան: Օրն սկսեցինք մարզական պարապմունքով, մարզական ճկուն խաղերով և գլուխկոնծի տալով:

Մարզական պարապմունքից հետո երգեցինք  հայկական ծիսական երգեր, որպեսզի մատչելի և հասանելի լինի երեխաներին այդ երգերի  իմաստն ու բովանդակությունը, ներկայացրինք խաղի տեսքով: Հին ծիսական երգերը, երեխայի մեջ զարգացնում են սերը դեպի ազգային ակունքներ, վերադարձ դեպի ազգային արմատներ: Երեխան սիրելով և սովորելով ազգայինը՝ տանում է տուն, մատուցում տան անդամներին: Այսպիսով, յուրաքանչյուր երեխա եթե տուն տանի և մատուցի մանկապարտեզի գիտելիքը, սերը դեպի մեր ազգայինը, ծիսական երգերը, սերը դեպի ազգային արմատները և ակունքները, այն կպահպանվի և չի մոռացվի: Ծիսական երգերը ներկայացնելով խաղի միջոցով՝ նպաստում է նաև այն բանին, որ զարգանա երեխայի երևակայությունը, երեխանունենա վառ պատկերացում, անսահման մտքի թռիչք:

Երգի պարապմունք    Մարինե Մկրտչյան երգեցինք և խաղացինք՝ Մամիմամի, Այլիհո, Հինգ էծ ունեմ, Գնացեք տեսեք Մասնակցեցինք նաև ռիթմիկա զարգացնող խաղին: Տեխնոլոգիա Թամար Հարությունյան

Պատրաստեցինք ծիսական դիմակներ՝ գայլի, արջի, այծի, նապաստակի, աղվեսի: Դիմակները կարող ենք օգտագործել՝ «Գացեք տեսեք» երգի մեջ, խաղի ժամանակ:

 

«Ավարտական նախագիծը՝ Աշտարակում համայնքային ծես» նախագծի երկրորդ փուլը

20180219_132200-210x210Վերապատրաստում կրթահամալիրում
2018թփետրվարի 19-23, Քոլեջ
Բովանդակություն

  • Ծեսով ուսուցման բաց միջավայր
    Դաստիարակի բլոգը՝ ուսումնական գործիք
  • Աշխատանք նախադպրոցականների խմբում
    Մարզական խաղեր
    Տեխնոլոգիական գործունեություն
    Երաժշտական խաղեր, պար, թատրոն
  • Դաստիարակների պարապմունքներ. ծեսի պատրաստություն
    Երգի-պարի պարապմունք
    Տեխնոլոգիա
    Բլոգավարություն, ՏՏ հմտություններ
  • Ծեսի մեդիագրադարան

Читать далее

Ինչ է ծեսը, ծիսակարգը և սովորույթը: Դրանց դերն ու նշանակությունը

20180215_123155Լիլիթ Ավագյան
Համայնքային ծես, ահա մեր ՝ նախադպրոցական կրթության բաժնի ուսանողներիս դիպլոմային նախագծի այս տարվա թեման: Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի  ծանոթանալ, ավելի խորքային կերպով ուսումնասիրել մեր ազգային ծեսերը, սովորույթները, ավանդույթները: Սա մի հրաշալի առիթ է նախ մեզ համար՝ ինքներս ճանաչելու մեր ազգայինը, և կիրառելու մեր իմացածը՝ փոքրիկներին ներգրավելով այդ հրաշալի միջավայրի մեջ: Ստորև ցանկանում եմ ներկայացնել իմ ուսումնասիրությունն այս թեմայի վերաբերյալ: Շարունակությունը՝ այստեղ

 

 

«Աշտարակում համայնքային ծես» դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագծի՝ իր աշխատանքների ընթացքի, փուլերի մասին շրջանավարտ Անահիտ Ղազարյանը պատմում է իր բլոգում.

dsc00968

Անահիտ Ղազարյան
Դիպլոմային  աշխատանքի առաջին օրվա մուտքը եղավ Աշտարակ քաղաքում: Նպատակը հետևյալն է, կարողանալ  ավելի լավ յուրացնել և տիրապետել  ծիսական երգերի և պարերի հմտությունը, ինչպես նաև փոխանցել, սովորեցնել գիտելիքները երեխաներին, վերապատրաստվողներին: Հասնելով Աշտարակ քաղաք, զբոսանք կազմակերպեցինք և վայելելով բնությունը, մաքուր օդը, քայլելով ճոճվող կամուրջի վրայով՝ հասանք   Հովիկ»մանկապարտեզ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանդես եկավ Ազգային ծիսական երգով, պարերգով: Ներկայացրինք Բարեկենդանի ծեսը, երգեցինք……dsc009561

«Համայնքային ծես» Աշտարակում

Նվարդ Բարսեղյանը պատմում է դիպլոմային նախագծի ընթացքի մասին:

Փետրվարի 12֊16 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական բաժնի շրջանավարտները կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և դասախոսական կազմի հետ միասին իրագործելու ենք համայնքային ծես Աշտարակում։ Ծրագրի նպատակն է մեր ազգային ծեսերը ճիշտ ուսուցանել և տարածել Հայաստանի տարբեր քաղաքներում, մանկապարտեզներում: Читать далее