Չիք-չիք…. ի՞նչը չիք…

dsc04109 (1)

Շրջանավարտ Լիլիթ Ավագյանը պատմում է՝ ծիսական տիկնիկն ու 2-4 տարեկանները.
Այս շաբաթ երեխաները ծանոթացան ծիսական տիկնիկ Ակլատիզին, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում դա:
Մի փոքր պատմեմ այդ մասին. հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Ակլատիզը կամ Պաս պապը Մեծ պասի ծիսական տիկնիկն է: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից, բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած: Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա` նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու պղպեղով կվառեր նրա բերանը: Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին տանում էին կալերը և չարախնդալով, դագանակով հարվածելով՝ ջուրն էին գցում: Ըստ ժողովրդական պատկերացումների՝ Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է մյուս տարի կրկին վերադառնալու համար:
Երեխաներին ծանոթացնելով այդ կախարդական տիկնիկի հետ` խաղացինք այսպիսի մի խաղ: Սաներն Ակլատիզ պապին իրենց ցանկությունններն էին ասում, որպեսզի նա «չիկ» անի, այսինքն ոչնչացնի մեկի լացը, մյուսի անկարգությունը և այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s